Մասնակցում եմ իմ համայնքի զարգացմանը. Խոտ

21.08.2014

56Անահիտ Բաղդասարյան
Նախկինում Խոտ գյուղն իսկապես տարածաշրջանի հարուստ տնտեսություններից մեկն էր, մանավանդ գյուղի տարածքում կառուցված Գորիսի օդանավակայանի հետ մարդիկ մեծ հույսեր էին կապում, որ տնտեսությունն էլ ավելի կզարգանա: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնցից ամենակարեւորը ճանապարհների բարեկարգումն էր: Վերջինս, սակայն այսօր Խոտի ամենակարեւոր խնդիրն է համարվում: Գյուղից դեպի Տաթեւ տանող գլխավոր մայրուղի ընկած 2 կմ երկարությամբ ճանապարհը պետք է բարեկարգվի, ասֆալտապատվի: Միջհամայնքային ճանապարհից բացի, Խոտի համար կենսական նշանակություն ունի նաեւ խմելու ջրի կարգավորիչ ջրամբարի կառուցումը: ՞Չնայած որ խմելու ջրի վարձավճարները գանձում է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը, սակայն ջրամատակարարման ներքին ցանցը պատկանում է համայնքին եւ սեփական միջոցներով պետք է իրականացվեն կարգավորման, վերանորոգման բոլոր աշխատանքները: Համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանի խոսքով՝ այդ խնդիրները կլուծվեն պահուստայի ֆոնդի գումարներով: 
Պահուստային ֆոնդի բյուջեն տարեսկզբին կազմել է 17 մլն, բայց հետո ավելացել և դարձել է 120 մլն, որը գոյացել է «Տաթև» ՀԷԿի նախկինում վարձակալած , այժմ արդեն սեփականաշնորհած 29 հա հողատարածքից: Եվս 12,8 մլն դրամի եկամուտ ապահովվել է հողի օտարումից: Շվեյցարական զարգացման գործակալությունը համայնքի տարածքում անասնապահական եւ գյուղատնտեսական պարագաների ցուցադրության եւ վաճառքի համալիր է կառուցում, որը շահագորման կհանձնվի հոկտեմբերին:


Bookmark and Share
Яндекс.Метрика