Մասնակցում եմ իմ համայնքի զարգացմանը. Աշոտավան

05.08.2014

unnamedԱնահիտ Բաղդասարյան
Աշոտավանում վերջերս հրավիրված համայնքային ժողովին քննարկվել է համայնքին պատկանող 377 հա արոտավայրերի վարձակալությամբ տրամադրելու հարցը: Իսկ թե ինչու են նոր որոշում վարձակալությամբ տալ կամ որն է պատճառը, որ մինչև հիմա նման որոշում չի կայացվել, Աշոտավան համայնքի ղեկավար Արմեն Բեկլարյանը պարզաբանեց, որ պատճառը արոտների ոչ բերրի լինելն է, բայց քանի որ կառավարությունը պարտավորեցնում է բյուջեի եկամուտներն ավելացնելու համար օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները, ոչինչ անել չի կարող: 
Աշոտավանի տեղական բյուջեի եկամուտների հավաքագրման գործում, ըստ համայնքի ղեկավարի, էական խնդիրներ չկան: Դա պայմանավորված է նրանով, որ համայնքապետարանի աշխատակիազմը պարբերաբար անհատական զրույցներ է տանում բնակիչների հետ: Բնակիչները հիմնականում վճարում են բնամթերք վաճառելուց հետո:

Bookmark and Share
Яндекс.Метрика