Գորիսը կդառնա Հայաստանի առաջին էկո-քաղաքը

05.08.2014

Ci8GwbBkLNM2cNNqcjOfk9gaJJԲնապահպանները նախազգուշացնում են սպասվող էկոաղետի մասին և սպասում կառավարության արձագանքին:

Էկոլոգների 92 թվականի Ռիոյի հավաքին իշխանությունները վերապահումով մոտեցան: Բնապահպանները նախազգուշացնում էին սպասվող էկոաղետի մասին, և ժամանակն ապացուցեց, որ նրանց մտահոգությունը զուր չէր: Հայաստանը ավելի ուշ միացավ էկոշարժմանը: Միջգերատեսչական հանձնաժողովը 1 տարի առաջ է ստեղծվել: Կարինե Դանիելյանը վստահեցնում է` թղթի վրա ամեն ինչ հարթ է գնում: Կառավարությունն ընդունել է բնապահպանների 11-կետանոց առաջարկը:

 Սողանքների ակտիվացումը պատահական չի համարում: Թափոնների հարցն էլ լուրջ է: 19 փակ պոչամբար արդեն լցված են Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերով: Իսկ ընդերքից ստացվող գերշահույթից երկրին չնչին տոկոսներ են հասնում: Հանքարդյունաբերությունը վտանգում է նաև ջրային ռեսուրսները: Սա մի կողմից, մյուս կողմից էլ ջրային պաշարների անխնա օգտագործումն է: Ստորգետնյա ջրերը նույնպես պակասել են: Մինչդեռ փորձագետն ընդգծում է, որ Հայաստանի խմելու ջրի 95 տոկոսը հենց ստորգետնյա պաշաներից է հավաքվում: Քնարիկ Հովհաննիսյանը չի մոռանում նաև ձկնաբուծարանների մասին: Դեմ չէ դրանց շահագործմանը, բայց չափավոր:

Ճար կա, ճար անող չկա: Ամփոփ այսպես է բնորոշում իրավիճակը Քնարիկ Հովհաննիսյանը: Կառավարությանն առաջարկել են լուծման տարբերակներ, սպասում են գործողությունների: Ռազմավարական ծրագրում է նաև էկոքաղաքների ստեղծումը: Պիլոտային ծրագրի համար Գորիսն է ընտրվել: Երևանում առայժմ կսահմանափակվեն էկոհամայնքով:

էկոգործողությունների ռազմավարական ծրագրին հետևելու է միջգերատեսչական հանձնաժողովը: Բնապահպանները նկատում են, առաջին անգամ է, որ այդպիսի հանձնաժողովում գերակշռում է հասարակական սեկտորը:


Հեղինակ` Նելլի Հարությունյան
www.armnewstv.am

Bookmark and Share
Яндекс.Метрика