Թափանցիկ հանրային ծառայություններ

07.06.2013

2012թ. օգոստոսից «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն «Թափանցիկ հանրային ծառայություն» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է տեսանյութերի, քննարկումների միջոցով հասարակական հնչեղություն հաղորդել հանրային ծառայությունների մատուցման ոլորտի խնդիրներին, հանրությանը տեղեկացնել հանրային ծառայությունների՝ էներգամատակարարման, ջրամատակարարման ոլորտներում ծառայության մատուցման վիճակին համապատասխան, օրենսդրությանը:

Նախաձեռնության մեկնարկին կազմակերպությունը, Սիսիանի տարածաշրջանի  /Սառնակունք, Գորհայք, Անգեղակոթ, Սպանդարյան, Իշխանասար, Բալաք, Լծեն, Շամբ, Շաքի, Տոլորս, Մուցք, Շաղատ, Բռնակոթ, Լոր, Աղիտու, Գետաթաղ, Սալվարդ, Աշոտավան/ համայնքներում հանրային ծառայությունների մատուցման իրավիճակը գնահատելու նպատակով իրականացրել է մոնիտորինգ, որի հաշվետվությունը քննարկվել է  հանրային ծառայությունների ղեկավարների, հասարակության տարբեր խմբերի հետ, ներկայացվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Bookmark and Share
Яндекс.Метрика