«Համայնքային արվեստ» փառատոն Քարահանջում

15.07.2014

QarahunjՇուշան Օհանյան
CAUCULT /Կովկասյան մշակութային նածաձեռնությունների ցանց/ միջազգային, միջմշակութային ծրագրի շրջանակներում հուլիսի 14-ին «Համայնքային արվեստ» անվամբ միջոցառում էր կազմակերպվել Քարահունջ համայնքում: Ծրագրի նպատակն է բացահայտել Կովկասում մշակութային բազմազանությունը՝  որպես տարածաշրջանում առաջընթացի և բարգավաճ զարգացման կարևոր նախապայման:

«Ծրագիրը զուգահեռաբար իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, համակարգվում է մեր ավստրիացի և լիտվացի գործընկերների կողմից: Մեր աշխատանքի սկզբունքը հետևյալն է` արվեստը հանել «միայն պրոֆեսիոնալների համար» ձևաչափից և համայնքի յուրաքանաչյուր անդամի տալ հանարավորություն` արտահայտելու իր կարծիքը»,-ասաց CAUCULT  ծրագրի հայաստանյան համակարգող Աննա Եղոյանը:Համայնքային արվեստը մշակութային միջոցառումների նոր ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս համայնքի անդամներին ցույց տալ համայնքային խնդիրների բարձրաձայնման այլըտրանքային տարբերակներ, որոնք հիմնված են երկխոսության խթանման, խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքների վրա:

Մասնակից երկրներից ընտրվում է չորս աշխարհագրական կետ /քաղաք, գյուղ/. Հայաստանում`  Շիրակի մարզից` Գյումրին , Լոռու մարզից` Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սյունիքից`  Գորիսն ու Քարահունջը:

«Միջոցառմանը մասնակցում է համայնքի հինգ թաղամաս, յուրաքանչյուրը փորձում է դրսևորել իր խոհարարական հմտությունները` ներկայացնելով հայկական ավանադական խոհանոցը: Միջոցառումը կազմակերպել ենք` կիրառելով մասնակցային և ներառական մեթողը, որը համայնքային արվեստի հիմնական առանձնահատկություններից է: Նման միջոցառումները նպատակ ունեն խթանել համայնքի բնակիչների միջև շփմանը, ցույց տալ, որ հնարավոր է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»,-նշում է Քարահունջում CAUCULT ծրագրի համակարգող Արմեն Մկրտչայնը:

CAUCULT ծրագիրն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան Գործընկերության մշակութային ծրագրի և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ:

 

 













 

Bookmark and Share
Яндекс.Метрика