Դասընթաց Օրհուս կենտրոնում. «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ»

26.06.2014

IMG_2486Մարիամ Մաթևոսյան
Եվրոմիության և Արևելյան գործընկերության Ֆինասավորմամբ իրականացվող  «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին Գորիսի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն է  տեղի հանրությանն իրազեկել անտառների ապօրինի գործողությունների դեմ պայքարի հնարավոր տարբերակները: Նախատեսվում է ստեղծել ակտիվ խումբ, որի անդամները անտառների ապօրինի գործողությունները կհրապարակեն օնլայն հարթակներում՝ լուսանկարների միջոցով:

Հանդիպմանը մանկացում էին Գորիսի անտառային տնտեսվարումն իրականացնող գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, հ/կ անդամներ:

Ծրագիրն իրականացվում է Վրաստանում, Ադրբեջանում, Բելոռուսիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, իսկ այս տարվա փետրվարից՝ Հայաստանում: Անտառների հասարակական մոնիտորինգը Հայաստանում իրականացնում է «Գեոինֆո» ՍՊԸ-ն:Ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Ազատյանը ներկաներին ամփոփ ներկայացրեց ՀՀ անտառային օրենսգրքի որոշակի հատվածներ, որով կարգավորվում է անտառների և անտառային հողերի օգտագործման, պահպանման կարգը, ինչպես նաև քննարկվեցին անտառային օրենսդրության խախտման առավել տարածված դեպքերը:

Մասնակիցներն այսօր ծանոթացան GPS գործիքի հնարավորություններին, որով էլ նախատեսվում է վաղը գործնական կիրառում դաշտային պայմաններում:
Ծրագրի շրջանակներում «Գեոինֆո» ՍՊԸ-ն  նախատեսում է երկրի տարբեր մարզերում ստեղծել 6 տեղական  կենտրոններ, որոնք պետք է  համագործակցեն Երևանում տեղակայված գլխավոր կենտրոնի հետ: Առաջիկայում կստեղծվի կայք, որտեղ պարբերաբար կտեղադրվեն  հասարակական ակտիվ խմբերի կողմից լուսանկարված ապօրինի անտառահատման նկարներ ու միայն ինֆորմացիան հավաստի լինելուց հետո այն  կտեղադրեն համացանցում:

Bookmark and Share
Яндекс.Метрика