Գորիսի անձնագրային բաժնում նշում են, որ ժամը 15:00-ի դրությամբ դիմողներ չեն եղել

55057Մարիամ Մաթևոսյան
Գորիսի թիվ 37/1 տեղամասում, որը տեղակայված է քաղաքի 2-րդ հիմնական դպրոցի շենքում, գրանցված է 1556 ընտրող, որից 16:30-ի դրությամբ քվարկությանը մասնակցել է 628 ընտրող:

Ընտրական գործընթացին հետևում էին  «Համահայկական երիտասարդական ասոցացիա», «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի դիտորդները, 1 լրատվամիջոցի ներկայացուցիչ, ինչպես նաև  թեկնածուների վստահված անձիք: 

Վաչագան Ադունցի վստահված անձ Գևորգ Բոլյանի խոսքով՝ ընտրողների հոսքը ոչ շատ ակտիվ է, ոչ պասիվ: Ընտրախատումների ականատես չի եղել: Հրայր Յոլյանի վստահված անձ Վահե Տատինցյանը նշում է, որ կուտակումներ չկան, քանի որ ընտրողներն առանձնապես ակտիվ չեն: Հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանը, ով նաև ինքնաբացարկ հայտնած թեկնածու Արա Բուդաղյանի մամուլի պատասխանատուն էր, նշում է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է անցնում, իսկ ընտրողների մասնակցությունը միջին է գնահատում. «Դեռ ժամանակ կա, առայժմ դիմում-բողոքներ չեն եղել»,-ասում է նա:Լինելով տարբեր տեղամասերում` նկատելի է, որ որոշ ընտրողներ չեն կարողանում մասնակցել ընտրություններին, քանի որ անձնագրերը ժամկետանց են, իսկ նույնականացման քարտ դեռևս չեն ստացել: Գորիսի անձնագրային բաժնի աշխատակիցների խոսքով, սակայն, ժամը 15:00-ի դրությամբ ոչ ոք չի դիմել հատուկ լիազոր թուղթ ստանալու և քվեարկությանը մասնակցելու համար: 

Հիշեցնենք, որ քաղաքապետի նախկին թեկնածու, ՀՀԿ-ական Արա Բուդաղյանը նախօրեին կոչով դիմել է իր համախոհներին, ընկերներին, բոլորին, ում համար թանկ է Գորիսը` նշելով. «Ես կոչ եմ անում իմ ընկերներին, համախոհներին, բոլոր-բոլորին, ովքեր պիտի հունիսի 8-ին ընտրեին ինձ, իրենց քվեն տան Գորիսի քաղաքապետի թեկնածու Հրայր Յոլյանին»:
hetq.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *