Ժամը 14.00-ի դրությամբ Գորիսում քվեարկել էր ընտրողների 32 տոկոսը

SAM_3661Քրիստինե Հայրապետյան
Գորիսում շարունակվում են համայնքի ղեկավարի ընտրությունները: Ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 5068 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի մոտ 32 տոկոսը:  37/2 հանձնաժողովի նախագահ Արա Մկրտչյանի խոսքով` ինքն արդեն մի քանի անգամ հանձնաժողովի նախագահ է եղել, երբևէ ընտրողներն այսքան պասիվ չեն եղել: «Չեմ կարծում, որ ընտրողների թիվն էականորեն կավելանա, ժամը 13.00-ի դրությամբ տեղամասի 1737 ընտրողներից իր քաղաքացիական պարտքը կատարել է ընդամենը 400 հոգի»,- նշեց Արա Մկրտչյանը:

Նույն տեղամասում քաղաքացիներից մեկը, տեսնելով, որ ընտրացուցակում նշված է նաև որդու անունը, ասաց, որ տղան արդեն 16 տարի է Ռուսաստանում է ապրում, այնտեղ է գրանցված, Հայաստանի անձնագիրն էլ վավերականություն չունի, ինչ երաշխիք կա, որ նրա անվան դիմաց որևէ մեկը չի ընտրելու: Նույն կերպ, ըստ նրա, կինն առաջին կարգի հաշմանդամ է, ինչ երաշխիք կա, որ նրա անվան դիմաց նշում չի արվելու:Պասիվություն է նկատվում նաև թիվ 37/9 տեղամասում. 1990 ընտրողից ժամը 1.30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 580 հոգի: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հայրապետյանի կարծիքով` ընտրողները կարծես թե չեն շտապում  և առայժմ պասիվ են: 

Թիվ 37/8  տեղամասային հանձնաժողովի նախագահ Սասուն Հակոբյանի խոսքով` տեղամասում դիտորդական առաքելության համար հավատարմագրված  8 կազմակերպություններից այս տեղամասում  դիտորդական առաքելություն էր իրականացնում միայն «Բռունցք» հասարակական կազմակերպությունը:  
hetq.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *