Գորիսի ընտրություններում մեծ թիվ են կազմում «երկուսով» ընտրելու դեպքերը. տարեց քվեարկողները հաճախ են «օգնող ուժի» կարիք զգում

55053Անահիտ Բաղդասարյանի
Մանուչարյան Վարուժանին 37/3 ընտրատեղամասում արդեն երրորդ անգամ են տեսնում:  Առաջին անգամ նա ինքն է ընտրել, երկրորդ անգամ ընտրատեղամասում էր մորը, երրորդ անգամ` հորը քվեախցիկում օգնելու պատրվակով: Ընտրական հանձնաժողովի անդամ Սևադա Խոջաբաղյանը, նկատելով, որ նույն մարդը փորձում է  երկրորդ անգամ օգնել, թույլ չտվեց:  «Մենք լավ գիտենք օրենքները և թույլ չենք տա նույն մարդուն երրորդ անգամ մտնել  քվեախցիկ»,- մեկնաբանեց Ս. Խոջաբաղյանը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռադիկ Հովհաննիսյանի միջամտությամբ Վիգուշ Մանուչարյանին օգնեց մեկ այլ քաղաքացի:

Մեկ այլ ընտրող` երիտասարդ տղա, ով քվեարկում էր քվեախցիկում, նկատելով, որ կից քվեախցում կանգնած կինը «դժվարանում է» քվեարկել, ինքնակամ մոտեցավ և քվեաթերթիկի վրա ինքը նշում կատարեց: Հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չարձագանքեց: Երբ դիտորդներից մեկը դիտողություն արեց, հանձնաժողովի նախագահը նոր միայն միջամտեց: Այդ ընթացքում, սակայն, կնոջ քվեաթերթիկը քվեատուփում էր:  Այդ մասին սակայն արձանագրություն չկազմվեց: Հանձնաժողովի նախագահը նշում է, որ «զարմանալիորեն  ընտրողները պասիվ են»:  Այդ ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Այն հարցին, թե նորընտիր քաղաքապետը արդյոք կարո՞ղ է համակարգային փոփոխություններ կատարել համայնքում, նա պատասխանեց.   «Ժամանակը ցույց կտա: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև երկրի ներկայիս տնտեսական հնարավորությունները»: 
hetq.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *