14:00-ի դրությամբ Գորիսում ընտրության մասնակցել է 5068 քաղաքացի

08.06.2014

IMG_20140608_082241Անահիտ Բաղդասարյան
Այսօր Գորիսում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Այդ պաշտոնի համար պայքարում են  հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Վաչագան Ադունցը և անկուսակցական  Հրայր Յոլյանը:  Գորիսի 9 ընտրատեղամասում ընդհանուր ընտրողների թիվը 16 հազար 4 է, իսկ միայն  37/7 ընտրատեղամասում `1868:  Այս տեղամասում  համայնքի ղեկավարի թեքնածուներն ունեն մեկական վստահված անձ, իսկ դիտորդական առաքելություն իրականացնում են «Համահայկական երիտասարդական ասոցացիա» և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կետրոն» կազմակերպությունները:  Ժամը 14:00-ի դրությամբ այս տեղամասում ընտրության մասնակցել է  570  քաղաքացի:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Միսակ Հովակիմյանի խոսքով`որևէ ընտրախախտում չի գրանցվել, կուտակումներ ևս չկային:  Մեկ ժամվա ընթացքում կային 5 հոգի, ովքեր ինքնուրույն չկարողացան քվեարկել. նրանց օգնեցին ուղեկցող անձինք:Իր ընտրությունն է կատարել նաև թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը, ում  խոսքով օրենքի սահմաններում կանցկացվի արդար ընտրություններ և կընտրվի առավելագույն ձայներ հավաքած թեքնածուն:  Գորիսեցիները նույնպես ակնկալում են արդար ընտություններ:

Яндекс.Метрика