Աջակցություն ոչ պետական մամուլին

29.05.2013

 2012թ. օգոստոսից-նոյեմբեր — 2012 թվականի օգոստոսից Գորիսի մամուլի ակումբը նախաձեռնել էր հետազոտության, վերլուծության միջոցով պարզել, թե վերջին երեք տարվա ընթացքում ինչպես են ծախսվել ՀՀ պետբյուջեից ոչ պետական մամուլի համար նախատեսված ֆինանսական միջոցները, սուբսիդիան ինչպես է նպաստում լրատվամիջոցների կողմից հանրային քաղաքականության փոփոխման գործընթացի բարելավմանը, հանրությանը տեղեկատվության ապահովմանը:

Նամակներ են հղվել ՀՀ մշակույթի նախարարությանը, գրահրատարակչության վարչության պատասխանատուներին:

Հարցազրույցներ են արվել ոչ պետական մամուլի համար նախատեսված աջակցությունը բաշխող հանձնաժողովի անդամների, լրատվամիջոցների  ղեկավարների,  տեղեկատվության ոլորտի փորձագետների հետ, ֆոկուս խմբերի միջոցով պարզվել է, թե ֆինանսական աջակցության արդյունքում որքանով են բարելավվել մամուլի միջոցով նրանց շահերի պաշտպանության հնարավորությունները:

Պատրաստվել են լրագրողական նյութեր`  հոդվածներ, տեսանյութեր, տեղադրվել hetq.am, gorispressclub.blogspot.com հասցեներում:

Հետաքննող լրագրողների ընկերակցությունը մեր առաջարկով քննարկվող թեմայի մասին պատրաստել է հարցազրույցներ:

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

Bookmark and Share
Яндекс.Метрика