Երկու Տաթև

29.05.2014

tatev_00019Մարիամ Մաթևոսյան
Տաթև էինք գնացել. բնության տարբեր երևույթներ հերթափոխում էին միմյանց. մերթ  արև էր, մերթ ամպրոպ, անձրև ու կայծակ:
Եթե կայծակը զբոսաշրջիկներին հիացմունք էր պատճառում,  լուսանկարում էին բնության՝ իրենց կարծիքով հրաշքը, ապա տեղացիները վախով ու հոգոց հանելով դեպի երկինք էին նայում…

«Էս տարի պոպոկ չկա, ծառերը նույնիսկ չեն էլ տերևակալել»,-ասում է բնակիչներից մեկը: Նրանք այս տարի կարծես թե իրացման խնդիր էլ չեն ունենա. «Իբր մեզ համար կա, մնաց վաճառենք»:Տիկին Թամարան, ով անձրևի պատճառով այգու գործերը կիսատ էր թողել ու տուն  էր վերադառնում, սկսեց դժգոհել. «Սա եղանակ ա, կարտոշկան փխրեցնելու ա, բայց անձրևը կտրվում ա, վեր գործ անենք:  Տրանա էլ վեր  զրկվենք, էլ հունց ենք ըպրելու»:Տպավորություն է, որ նույն հողակտորի վրա երկու առանձին Տաթևներ են… Գյուղի ներքևը՝ ճոպանուղու և վանքի հարակից տարածքը զբոսաշրջության Տաթևն է, իսկ գյուղի վերևինը՝ սովորական մի համայնք , որն ապրում է իր առօրյա հոգսերով՝ առանց բնական գազի, շուրջօրյա ջրամատակարարման, գյուղամիջյան քարքարոտ, ցեխոտ փողոցներով, որտեղով անընդհատ կոյուղաջրեր են հոսում…

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика