«Հաջողություն եմ ցանկանում բոլոր շրջանավարտներին, անկախ նրանից, թե ինչ խնդիր են դրել իրենց առջև»

23.05.2014

107046Քրիստինե Հայրապետյան
Այսօր քաղաքի ավագ դպրոցներում շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը:
Այս տարի Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան  ավագ դպրոցը կավարտի 98 աշակերտ, իսկ 9-րդ դասարանը` 52 -ը: Դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանի խոսքով` իրենք ունեն  գործընկեր կառույցներ`ինստիտուտներ, քոլեջներ (Գորիսի պետական համալսարանը, Գորիսի պետական քոլեջը,գյուղատնտեսական քոլեջը ), որոնց օգնությամբ ավարտական դասարանների աշակերտները կողմնորոշվում են իրենց մասնագիտության ընտրության հարցում:  Կ. Մովսիսյանը նշեց նաև, որ Գյուղակադեմիան  Սյունիքի մարզի շրջանավարտների համար լավ հնարավորություն է ընձեռում, այսինքն բավարար գիտելիքներ ունեցող աշակերտներն, առանց ընդունելության քննություն հանձնելու`կարող են ընդունվել:«Հաջողություն եմ ցանկանում բոլոր շրջանավարտներին, անկախ նրանից, թե ինչ խնդիր են դրել իրենց առջև, թող հաջողություն ունենան ցանկացած հարցում»-մաղթեց Կ.Մովսիսյանը շրջանավարտներին:

Bookmark and Share
Яндекс.Метрика