Գորիսի պետական համալսարանի նախաձեռնությամբ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքների Ազգային իրազեկման օրը Սյունիքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ

01.05.2014

IMG_1070Տեմպուսի ASPIRE ծրագրի շրջանակներում (Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը) 2014թ. ապրիլի 30-ին Գորիսի պետական համալսարանի նախաձեռնությամբ  Սյունիքում  կազմակերպվեցին  Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքների Ազգային իրազեկման օրվան նվիրված միջոցառումներ, որոնց  կարգախոսն էր «Կրթություն բոլորի համար. հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»:

Ակցիայի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների բարձրագույն կրթության և աշխատանք ունենալու իրավունքների վերաբերյալ, և նպաստել երրորդային մակարդակում ներառական կրթության ներմուծմանը:Իրազեկության բարձրացման միջոցառումնեը մեկնարկեցին  Գորիսի պետական համալսարանում, որտեղ հրավիրվել էին նաև Գորիսի տարբեր  ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ. ՀԿ-ներ:

IMG_1089Ներառական կրթության մասին զեկույցներով հանդես եկան համալսարանի փորձագետներ, այնուհետև ուսանողական շարժական խմբերը մեկնեցին տարբեր ուղղություններով` Սիսիան,Կապան քաղաքների  դպրոցներ, ինչպես նաև այցելեցին Գորիսի մի քանի  դպրոցներ`աշակերտներին իրազեկելու հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց կրթական իրավունքների մասին՝հանդիպումների մասնակիցներին տրամադրելով պաստառներ, բուկլետներ:

 IMG_1143Իրազեկման օրվա շրջանակներում վերջին կանգառը Գորիսի մամուլի ակումբում էր, որտեղ  Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը նշեց ,որ  նախաձեռնության նպատակն է  աջակցել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների կրթական իրավունքի մատչելիությանը և առօրյա  հասարակական կյանքին նրանց ինտեգրմանը, պայքարել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների նկատմամբ կիրառվող խտրականության դեմ` Բոլոնիայի գործընթացին և ՄԱԿ-Ի Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիային համապատասխան, արմատավորել հասարակության մեջ իրազեկվածություն և հանդուրժողականություն:  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին, թե ինչ  քայլեր պետք է ձեռնարկվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության համակարգ ներգրավելու համար:

 Վերջին մեկ տարում Գորիսի մամուլի ակումբը ևս անդրադարձել է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի պաշտպանությանը. պատրաստվել են տասանյութեր, կազմակերպվել քննարկումներ: 

Bookmark and Share
Яндекс.Метрика