Գորիս. Ակսել Բակունցի տուն-թանգարանը նորացված ցուցադրությամբ

26.04.2014

12 (2)Մարիամ Մաթևոսյան
1970-ական թվականներից գործող Ակսել Բակունցի տուն-թանգարանը  շարունակում է իր մեջ ամփոփել մեծն գրողի կենդանի աուրան: «Արդեն երկու ամիս է՝ թանգարանն իր այցելուներին է ներկայանում նոր ցուցադրությամբ»,-մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, ում խոսքով տասնյակ տարիներ ցուցադրված ցուցանմուշներն արդեն և’  ֆիզիկապես, և բարոյապես, և’ գաղափարապես «մաշվել է»:

Շրջելով ցուցասրահում՝ կտեսնես, որ փոփոխվել են ոչ միայն նկարների վահանակները, այլև ցուցափեղկերը: Նորացված ցուցադրության մեջ տեղ են գտել գրողի անձնական լուսանկարչական ապարատը, որն առաջին անգամ է ցուցադրվում, ինչպես նաև նրա սցենարով նկարահանված Ֆիլմերից լուսանկարներ: Ամբողջությամբ փոխվել է շարժական ցուցադրական վահանակները:  Ննջասենյակի պատից կախված Մարտիրոս  Սարյանի կտավը, որտեղ պատկերված է Բակունցն իր մոր հետ, տեղափոխվել է ցուցափեղկ՝ իր տեղը զիջելով գյումրեցի նկարչուհի Մարիամ Ասլամազյանի հեղինակած նմանատիպ նկարին:Թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի խոսքով՝ նորացված ցուցադրությունը միտված է ոչ միայն  նոր շունչ տալու թանգարանի գործունեությանը, այլև ակտիվացնելու մարդկանց այցելությունը արձակագրի տուն: «Շատերն են եղել այստեղ, մասնավորապես գորիսեցիներ, ուստի մեր այս քայլով ցանկացել ենք նոր հետաքրքություն  առաջացնել այցելուների մեջ»:

2013թվականի տվյալներով տուն-թանգարանն ունեցել է 3 հազարից ավելի այցելու: Այս տարի ևս թանգարանի տնօրենը վստահ է, որ այցելուների պակաս չեն ունենա:

Նորացված սրահի աշխատաքներն իրականացվել են ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, իսկ տուն-թանգարանի ջեռուցման համակարգի և ցանկապատի վերակառուցման ծրագիրն իրականացվել է Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից. սկզբնական շրջանում 10%-ը պետք է ներդներ համայնքը, բայց չստանալով անհարժեշտ աջակցություն՝ համայնքի անունից ներդրումը կատարել է Պոլսահայերի մշակութային միությունը:

9 12 13 10 11 6 5 3 4 15 14 1 8 7

Яндекс.Метрика