Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը նոր տնօրեն ունի

20.03.2014

fffԱնահիտ Գրիգորյան
Մարտի 20-ին Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Սյունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանի, համայնքի դպրոցների տնօրենների և ոլորտի մասնագետների հետ: Գեղագիտության ազգային կենտրոնի  գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը  հայտարարեց, որ այսուհետ Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը ղեկավարելու է 26-ամյա  Արամ Մաշուրյանը, ով ավարտել է Երևանի գեղարվեստի Պետական Ակադեմիան:

-Ուզում եմ այսպիսի մի հայտարարություն անել. ես Գորիսի համար լավ գործ եմ արել,-ասաց Լ.Իգիթյանը և շարունակեց,-Արամը ուզում էր երկիրց  դուրս գնալ, ես համ նրան օգնեցի` սխալ քայլ չանել, համ` մեզ բոլորիս: Վստահ եմ, որ նա կարող է այդ բեռը իր ուսերին պատվով կրել, ծառայել իր ծննդավայրին:Խոսելով կենտրոնի նախկին տնօրեն Մարտուն Զաքարյանի մասին` Լ. Իգիթյանը ասաց, որ թեև նա լավ նկարիչ է, բայց որպես տնօրեն թերացել է  իր պարտականությունները կատարելիս:

-Զաքարյանին առաջարկել եմ մնալ կենտրոնում, շարունակել աշխատել` միայն թե՝ արդեն որպես ուսուցիչ, բայց նա չի համաձայնվել,- ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենը:

Հարցին,թե ինչու 6 ամիսների ընթացքում կենտրոնը չի աշխատել, Իգիթյանը պատասխանում է, որ այդ ընթացքում փորձել են ֆինանսական միջոցներ գտնել , որպեսզի վերանորոգեն գեղարվեստի կենտրոնը:Նրա խոսքով այդ միջոցներն արդեն գտնվել են, և վերանորոգման աշխատանքները շուտով կսկսվեն:

-Ուրախ եմ, որ հենց ինձ վստահեցին այս աշխատանքը: Միաժամանակ, սա նաև մեծ պատասխանատվոություն է. կփորձեմ կենտրոնի շուրջ համախմբել քաղաքի մտավորականներին, կանեմ հնարավորինս, որպեսզի զարգանան երեխաների կարողությունները,-ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի նորանշանակ տնօրոն Արամ Մաշուրյանը:

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика