Գորտերի «սերենադա» քաղաքի կենտրոնում

10.10.2013

քՀամլետ Բալասանյան
Խոսքս 80-ական թվականներին կառուցված, Սյունիքի փողոցից Մաշտոցի փողոց ձգվող /Գորիսի քաղաքային պատկերասրահի մուտքի դիմաց/ շատրվանների և ծաղկանոցների մասին է: 
Ասում են` երբևէ գեղեցիկ ու խնամված տեսք է ունեցել, ծնողները երեխաներին զբոսանքի են տարել, տարեցները ցածրիկ պատերին նստել, տաք-տաք զրույցի բռնվել, տատիկներն էլ արագ-արագ գուլպա գործել են: Մի խոսքով` քաղաքային զբոսայգու երկայնքով ձգվող գեղեցիկ վայր է եղել, ուր մարդիկ համատեղել են հաճելին ու օգտակարը:

Վաղուց, արդեն տարիներ շարունակ, գոնե այնքան, ինչքան ես եմ տեսել, այդ շատրվանները չեն գործում: Դրանցից մեկն ամբողջությամբ լցված է անձրևաջրերով, ցեխակույտերով և վերածվել է ճահճանման ու ճահճաբույր ինչ-որ բանի, ուր դատելով շուրջօրյա «սերենադայից», իրենց հիասքանչ են զգում գորտերը, իսկ ծաղկանոցները լքյալ արոտավայր են հիշեցնում` փարթամ մոլախոտերով, խառն ու անխնամ:ո Գորիսի քաղաքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանի խոսքով ֆինանսական սուղ միջոցների պատճառով բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվի քաղաքային պատկերասրահի հարակից պուրակում, այդ տարածքում գտնվող շատրվանների ջրավազանում շատրվանը չի մաքրվում, քանի որ ենթակա է քանդման` այլևս պիտանի չէ շահագործման, իսկ ծաղկանոցների առանձին հատվածներում ծաղիկների աճեցման և խնամքի հարցերով զբաղվում են շատրվանների հարևանությամբ գտնվող քաղաքային պատկերասրահի ու թիվ 2 նախակրթարանիաշխատակիցները: Գորիսում աղբահանությունը, սանմաքրումն ու մաքրման աշխատանքներն իրականացնում է «Գորիս» ՏՆՏ ՓԲԸ-ն: Այս տարի ընկերությունը համայնքային բյուջեից հատկացված գումարով աշխատանքներ է կատարել մի քանի կենտրոնական փողոցներում՝ Մաշտոցի, Անկախության, Արցախյան խճուղու, որի ընդհանուր ծավալը կազմում է 200 քառակուսիմետր տարածք: Սակայն «Գորիս» ՏՆՏ ՓԲԸ-ն շատրվանների մաքրման աշխատանքներով չի զբաղվում՝ պատճառաբանությամբ, որ աշխատողները քիչ են, ֆինանսական միջոցներն էլ՝ սուղ:

սդԱյս առումով, թիվ 2 նախադպրոցական հաստատության տնօրեն Ժասմենա Խաչատրյանը նշեց, որ մանկապարտեզի շրջակայքում գտնվող աղտոտված ու լքյալ տարածքը մաքրելու, կարգի բերելու պահանջով իրենք չէ, որ պիտի անվերջ դիմեն համապատասխան մարմիններին. դա քաղաքի, քաղաքային իշխանության լուծելիք խնդիրն է: Նա հավելեց, որ իրենք իրենց չափով ու աշխատողների ուժերով էլի ինչ-որ բան անում են. ամեն դեպքում, բանուկ հատված լինելուց բացի այն մանկապարտեզի մուտքն է:

Շատրվանի սանիտարական վիճակի վտանգի, աղտոտվածության մասին մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Լենա Մալինցյանը մասնավորաբար ասաց, որ իրենց աշխատակիցները պարբերաբար զննում, ստուգում են երբեմնի շատրվանի տարածքը և անհանգստանալու առիթ չկա` մանկապարտեզ հաճախող երեխաների և, ընդհանրապես, քաղաքացիներին այդտեղից սպառնացող վտանգ չկա:

Քաղաքապետարանը մի…արդարացում ունի` մոտ ապագայում շատրվանները քանդելու են:

Bookmark and Share
Яндекс.Метрика