Սեպտեմբերի 19-ը՝ Քաղաքացիական հասարակության օր|տեսանյութ

20.09.2013

IMG_6927[1]Մարիամ Մաթևոսյան
Արդեն երկրորդ անգամ Գորիսում հանդիսավորությամբ նշվեց Քաղաքացիական հասարակության օրը: Համայնքային զարգացման ցանցի նախաձեռնությամբ /ՀԶԱՑ/  քաղաքում  կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բաց դասեր անցկացրին քաղաքի դպրոցներում՝ աշակերտներին պատմելով  երկրում ժողովրդավարության հաստատման գործում քաղաքացիական հասարակության դերակատարության մասին:

Օրվա առթիվ ողջունելով հանդիսույթի մասնակիցներին՝ Արտաշես Տոռոզյանը /ԳՈՒՄ ՀԿ/, Մարատ Դադունցը /Իրավունքների տեղեկատվական կենտրոն/, Ժիրայր Մարտիրոսյանը /Ստեղծագործողների միություն/, Էլմիրա Բալասանյանը /«Բարի երթ»  ՀԿ/ կարևորեցին քաղաքացիական ինստիտուտների մասնակցությունը մասնավորապես, համայնքային խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Միմյանց հաջորդեցին տարբեր միջոցառումներ. իրազեկման թռուցիկներ բաժանվեցին անցորդներին՝ «Ես իմ երկրի ապագան եմ», «Ես եմ կերտում իմ ապագան», «Քաղացիական հասարակությունը մենք ենք», «Ես մասնակցում եմ իմ համայնքի կառավարմանը» հաղորդագրություններով, քաղաքացիական հասարակության նպատակների պատի վրա  մարդիկ նշում էին այն մասին, թե ինչը կցանկանային փոխել իրենց համայնքում: Համերգային ծրագրով ելույթ ունեցան  տարբեր կրթօջախների ներկայացուցիչներ:Օրվա ավարտին տարբեր կառույցների ներկայացուցիչների, անհատ քաղաքացիների հանձնվեցին շնորհակալագրեր՝ ի նշան քաղաքացիական ինստիտուտների ակտիվ համագործակցության:

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Սյունիքի մյուս քաղաքներում:


Տեսանյութը` Անահիտ Բաղդասարյանի

Bookmark and Share
Яндекс.Метрика