Սյունիքի մարզին տրամադրվել է աշնանացան ցորենի 200 տոննա էլիտա սերմ

06.09.2013

2245_genՄարիամ Մաթևոսյան
Օգոստոսի 22-ին ՀՀ Կառավարությունը  հաստատել է 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2013թ. աշնանացանի համար մարզերին հատկացվող աշնանացան  ցորենի էլիտային վերարտադրության բաշխացուցակը:  

ՀՀ կառավարության՝ ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագիրով այս տարի Սյունիքի մարզին հատկացվեց  աշնանացան ցորենի 200 տոննա էլիտա սերմ՝ 1կգ-ը՝ 330դրամ արժեքով:

 «Սյունիքի մարզին հատկացված  աշնանացան ցորենի 200տոննա Էլիտա սերմից տրամադրվել է Գորիսի Խնձորեսկ/20տոննա/,  Ներքին Խնձորսկ/40տոննա/, Հարթաշեն/20տոննա/ համայնքներին»,-մեզ հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ղեկավար Սևադա Իվանյանը:Աշնանացան ցորեն  տրամադրվում է այն համայնքներին, որոնք նախնական հայտ-ցանկ են ներկայացնում Կառավարությանը: Ու թեև Տեղ և Հարժիս համայնքերը նախանական հայտ-ցանկ չեն ներկայացրել, բայց առաջիկայում այդ համայնքներին ևս կտրամադրվի աշնանացան ցորենի էլիտա սերմ:

Սերմնացուները ֆերմերներին տրամադրվում է պայմանագրային հիմունքներով՝ 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելու պայմանով: Նշված ժամանակահատվածում  առաջին վերատադրության սերմացուն չվերադարձնելու դեպքում ֆերմերը սահմանված աշնանացան ցորենի արժեքի կրկնակի չափով պարտավորվում վերադարձնել:

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ղեկավարը նշեց նաև, որ աշնանացան ցորենի էլիտա սերմ տրամադրվում է նվազագույնը 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով:

Սյունիքի մարզից էլիտա սերմացու ստացել են նաև Կապանի՝ Եղվարդ, Սյունիք, Ուժանիս, Արծվանիկ, Նորաշենիկ, Ագարակ համայնքները, Սիսիանի՝ Նորավան, Վաղատին, Աղիտու, Բռնակոթ համայնքները:

ՀՀ Կառավարությունը Սյունիքին հատկացրել է նաև 400տոննա գարի, որը համայնքներին կբաշխի մարզպետարանը՝ համայքների կողմից ներկայացված ցուցակներով:

 

 

Яндекс.Метрика